Ռիգայում շարունակվում է ըմբաշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Գարիկ Բարսեղյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղթանակ տոնեց 1/8 եզրափակչում:
Հայ մարզիկը, սակայն, չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը և 6:1 հաշվով պարտվեց Բելառուսի մարզիկին: Վերջինս էլ չհասավ եզրափակիչ գոտեմարտ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 86 քաշային Շամիր Աթյանը 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարելուց հետո քառորդ եզրափակչում 0-10 հաշվով պարտվեց ռուսաստանցի ըմբիշին:
Քանի որ ռուսաստանցի մարզիկը հասել է եզրափակիչ, Աթյանը հնարավորություն է ստացել պայքարել երրորդ տեղի համար սփոփիչ գոտեմարտին: