Լեգենդար երաժիշտ Բիլ Ուայմենի մոտ, ով նվագել է լեգեդար The Rolling Stones խմբում, ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ: Ներկայումս նա բուժման կուրս է անցնում:
Հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլերում, այսպիսով երաժիշտն ապաքինվելու հնարավորություն ունի, գրում է The Telegraph պարբերականը:
Բիլ Ուայմենը The Rolling Stones խմբի հիմնադիրներից մեկն է, որում նվագել է 1962-ից 1993 թվականներին: 1997 թվականից ելույթներով հանդես է գալիս իր սեփական՝ «Bill Wyman’s Rhythm Kings» խմբում: