Ոստիկանության Գավառի բաժնում մարտի 4-ին հաղորդում է ստացվել, որ 1973թ. ծնված Անդրանիկ Վարդանյանը և 1993թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը նավակով դուրս են եկել Սևանա լիճ և անհետ կորել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 6-ին ժամը 10-ի սահմաններում, լճից հայտնաբերվել է Ա. Վարդանյանի դիակը, իսկ ժամը 14-ի սահմաններում՝ Ա. Ավետիսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: