Դոպինգ սկանդալից հետո ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան շարունակում է մարզումները: Թենիսիստուհին մարզվել է Լոս Անջելեսում:
Ֆեյսբուքյան իր էջում Շարապովան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության և ջերմ խոսքերի համար՝ նշելով.
«Ցանկանում էի ձեզ հայտնել, որ ձեր հիանալի խոսքերն ինձ ստիպեցին ժպտալ: Ցանկանում եմ կրկին խաղալ և հույս ունեմ, որ նման հնարավորություն կստանամ: Ձեր հաղորդագրություններն ինձ ոգեշնչում են»:
Հիշեցնենք, որ օրերս թենիսիստուհին հայտարարել էր, որ արգելված դեղամիջոց է օգտագործել: