Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվիստ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքը վերացնելու՝ պաշտպանի բողոքը:
Դրան զուգահեռ, դատարանի բակում են հավաքվել բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները, ովքեր ի նշան դատարանի որոշման՝ ձվեր նետեցին շենքի վրա։ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանը բերման ենթարկվեց ոստիկանության բաժին: Ակտիվիստները շարունակում են բողոքի ակցիան դատարանի դիմաց։
Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիական ակտիվիստները կրկին ի նշան բողոքի ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց, ինչի արդյունքում նրանցից շատերը բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին, ապա ազատ արձակվեցին։ Ակտիվիստները պնդում են, որ Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյալներ են և պետք է անհապաղ ազատության մեջ լինեն։