RT հեռուստաալիքի նկարահանող խմբին հաջողվել է ստանալ Թուրքիայի հարավ-արևելքում հիմնականում քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքից բացառիկ կադրեր: Այն տուժել է Թուրքիայի զիված ուժերի գործողության հետևանքով:

 

Տեսանյութում երևում են թուրքական բանակի կողմից հրետակոծման հետևանքները՝ ոչնչացված քաղաքային թաղամասեր, չպայթած ռումբեր ու արյուն՝ շենքերի պատերին:

 

«Սա այն շենքն է, որում այրվել է 100-ից 150 մարդ: Նրանք գտնվում էին տան նկուղում, որը բռնկվել էր: Մարդիկ այստեղ էին թաքնվում»,- ասել է հեռուստաալիքի թղթակիցը: