Բոլորի համար քաղխորհրդի նիստ չենք անելու։ Կուսակցությունն ինքն իրավունք ունի որոշում կայացնելու՝ ում հեռացնել, ում՝ ոչ։ Այս մասին այսօր լրսգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին սոցապնախարարին՝ Գևորգ Պետրոսյանին կուսակցությունից հեռացնելու որոշմանը։

 

Պատասխանելով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի այն հարցին, թե կուսակցության որոշումները Նաիրա Զոհրաբյանը միայնա՞կ է կայացնում, պատգամավորը նշեց. «Մեր բոլոր որոշումները միասնական են կայացվում։ Բայց սա այն հարցը չէր, որ քաղխորհրդի նիստ գումարեինք։ Հարյուրավոր կուսակցականներ կան, որոնք դրսում են ընտանիքներով, բայց կուսակցությունից դուրս գալու դիմում չեն տալիս»։