«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև մրցակցային, փոխշահավետ և կայուն համագործակցությունն է: Նույն օրենքի այլ իրավադրույթներ ևս կարգավորում են այդ ծառայությունների հետ պետական մարմինների համագործակցության հարցերը: 

 

Փոխանակ միջնորդ կազմակերպություններին շնորհակալ լինելու, գործազուրկների համար աշխատանք ապահովելու, դրանով իսկ պետության սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական խնդիրների ծանրությունը կիսելու համար, Ազգային ժողովի ամբիոնը դարձյալ սեփական PR-ի համար օգտագործելով՝ Նաիրա Զոհրաբյանը մեղադրանք է ներկայացնում ու իբրև թե արտագաղթը կանխող հայտարարություններ անում: Ուղղակի ամոթ է... այսքան անտեղյակ»,- MediaMall.am-ի հետ զրույցում ասաց նախկին սոցապնախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը: 

 

Մեր զրուցակցի խոսքով՝ լավ կլիներ, որ Նաիրա Զոհրաբյանը պարապ ժամանակ ոչ թե գեղարվեստական գրականություն կարդար (ինչպես ինքն է խոստովանում), այլ օրենքները կարդար, օրենքները, որ ի վիճակի լիներ իմանալ ու չխախտել դրանց պահանջները: