Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմի» դեմ պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթանակին:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբին երկու խաղերում հաղթելուց հետո, դորտմունդցիները քառորդ եզրափակիչ են դուրս եկել:

«Համոզված եմ՝ անգլիական ակումբին հյուրընկալվելիս հաղթելու համար յուրահատուկ տրամադրվածություն է անհրաժեշտ: Այնպես որ՝ շատ շնորհակալ եմ տղաներից այդպիսի խաղի համար: Մենք ցուցադրեցինք դա երկու խաղերում էլ, հատկապես այս խաղին: Ցուցադրեցինք հաղթելու անսպառ ցանկություն և արժանի էինք մեծ ուրախության: Օբամեյանգը տպավորեց: Բարդ խաղում կարողացավ դուբլ ձևակերպել»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը: