ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը կազմել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը, որում  ընդգրկվել է նաև Հայաստանի  հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում դորտմունդցիները 1:2 հաշվով հաղթել էին  Լոնդոնի «Տոտենհեմին»և նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր:  Մխիթարյանը հանդիպմանը գոլային փոխանցումն էր կատարել: