LifeNews-ը հրապարակել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ի գիշերը, կործանված FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար օդանավի անձնակազմի անդամների լուսանկարները:

 

Օդանավի հրամանատար, Կիպրոսի քաղաքացի Արիստոս Սոկրատուս, 1978թ.

 

Ժըլդըզ Նասիրդինով, Ղրղզստանի քաղաքացի, 1988 թ.

Յորամ Ալեքս Դոմինիկ Կոնֆե, Սեյշելյան կղզիներ, 1992 թ.

Մաքսիմ Այդրյուս, ՌԴ քաղաքացի, 1988 թ.

 

Լաուրա Պատրիսիա Դելակրուս, Կոլումբիայի քաղաքացի, 1990 թ.

Խավիեր Կարո, Իսպանիայի քաղաքացի, 1986թ.

 

 

Կրուզ Ալեխանդրո Ալեւա, Իսպանիայի քաղաքացի, 1979թ.

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է և հրդեհվել, որի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետևանքով այն մի քանի մասի է բաժանվել:

 

Նշվում է, որ օդանավի 55 ուղևորներներից 50-ը ռուսաստանցիներ են, 5-ը՝ Ուկրաինայի և ենթադրաբար՝ Ուզբեկստանի քաղաքացիներ:

 

Այս պահին դեռևս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով՝ պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը և ուժեղ քամիները։