Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Gazzetta Dello Sport-ին տված հարցազրույցում խոսել է իր կարիերայի ապագայի մասին և մասնավորապես նշել.

«Դորտմունդում ինձ լավ եմ զգում: Սակայն ֆուտբոլիստի կարիերան արագ է փոխվում: Այդ պատճառով էլ ոչինչ չեմ ասում «Յուվենտուսի» և այլ ակումբների մասին: Ամեն ինչ տեսնենք ամռանը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Lefigaro.fr-ը: