Aravot.am-ի փոխանցմամբ՝ մարտի 25-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը տեղեկացրել է, որ ժամը 17-ն անց 40 րոպեին ուսից վիրավորվել է Բերքաբերի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը:
Խոշոր տրամաչափի գնդացրի գնդակը բերքաբերցու ուսը խոցել է, երբ վերջինս իր ավտոմեքենան տեղափոխում էր իր տան բակ:
Մանրամասները՝ aravot.am-ում