Մարտի 15-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները կատարվող գողության մասին տեղեկություն են ստացել:
Հայտնաբերել են երեք հոգու, ովքեր այդ պահին փորձում էին ավարտին հասցնել գողությունը.
Բերման ենթարկվածները 23-ամյա Կարեն Փաշինյանը, 21-ամյա Գևորգ Պողոսյանն ու Գագիկ Հովհաննիսյանն էին: