Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել իր խաղընկեր Գևորգ Ղազարյանի հետ, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում չէր հրավիրվել ազգային հավաքական: Ըստ Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Գևորգ Ղազարյանը հավաքական չի հրավիրվել մարզչի որոշմամբ:
«Իսկական ընկերը նա չէ, ով կիսում է քո դժվարությունը, այլ նա, ով չի խեղդվում նախանձից, երբ դու երջանիկ ես»,- Ղազարյանի հետ լուսանկարը մակագրել է Մանուչարյանը: