Անցած գիշեր Բաքվում և Ապշերոնի թերակղզում տեղացած անձրևը հեղեղումներ է առաջացրել և կաթվածահար արել քաղաքի երթևեկությունը' խցանումներ ստեղծելով փողոցներում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է faktxeber.com լրատվական կայքը' նշելով, որ հենց այդ պատճառով բնակիչները չեն սիրում Բաքուն:
Կայքը հայտնում է, որ առաջին անգամը չէ, որ անձրևից հետո Ադրբեջանի մայրաքաղաքը հայտնվում է աղետալի վիճակում: Չնայած ճանապարհների վրա ծախսված միլիարդավոր նավթադոլարներին, ճանապարհների ջրահեռացման հարցը Բաքվում այդպես էլ լուծված չէ: