Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որտեղ կքննարկվի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հարցը։ Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է կազմակերպությունում աղբյուրը:

 

«Հաշվի առնելով շփման գծում իրավիճակի սրումը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի դերը կարգավորմանն աջակցելու գործում՝ Վիեննայում հաջորդ շաբաթ պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների շրջանակում կհավաքվի Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք, ինչպես սպասվում է, կտեղեկացնեն ԵԱՀԿ մի շարք անդամ պետություններից բաղկացած Մինսկի խմբի անդամներին իրավիճակի և ձգձգված հակամարտության արագ կարգավորմանն աջակցելու ուղիներ որոնելու ուղղությամբ համանախագահների հետագա քայլերի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։