Ստեփանակերտի հրապարակն այս պահին մարդաշատ է: Ինչպես տեղից հաղորդում էԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, հարյուրավոր քաղաքացիներ սահման մեկնելու պատրաստակամություն են հայտնում:

 

 

Նրանք այս պահին գրանցվում են Արցախի մշակույթի պալատում:

 

 

Քաղաքացիների խոսքով՝ իրենց չի հետաքրքրում, թե հատկապես ուր կտանեն իրենց, կարևորը՝ ինչ-որ կերպ օգտակար լինեն ազգին:

 

 

Հրապարակում ավտոբուսները պատրաստ կանգնած են՝ սպասելով շարժվելու իրենց հերթին: Նշենք, որ մարդկանց մոտ վախի զգացողություն չկա, Արցախում էլ խուճապ չկա: