Ստեփանակերտից Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել և բուժում է ստանում 10 զինծառայող:

 

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:

 

«Զինծառայողներից որևէ մեկը կոմայի մեջ չէ: Նրանց թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ։ Կան զինծառայողներ, որոնք միացված են արհեստական շնչառական ապարատին: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 3 զինծառայող, մնացածը գտնվում են իրենց բաժիններում»,- նշեց Ասատուրյանը: