Ապրիլի 1-ից մինչ օրս ադրբեջանական կողմից ակնհայտ հարձակվողական ռազմական գործողություններ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանի ողջ երկայնքով՝ խախտելով 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագիրը: Օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և օդուժ՝ Ադրբեջանը հրետակոծության է ենթարկել ԼՂՀ խաղաղ բնակավայրերը:
Սահմանին տիրող իրավիճակից ժամեր չանցած բոլորը միայն խոսում էին Արցախ մեկնելու, հայ զինվորի կողքին կանգնելու և պայքարելու մասին։ Մարդիկ անհապաղ հումանիտար օգնություն էին ուղարկում Արցախ՝ անկախ նրանից՝ դրա կարիքը կար, թե ոչ։ Բացառություն չէին նաև Ռուսաստանում ապրող հայ երիտասարդները, ովքեր շատ արագ հումանիտար և դրամական օգնություն ուղարկեցին Արցախ։
Միլիոնավոր մարդիկ լսելով և տեսնելով այս ամենը՝ որոշեցին իրենք ևս օգնություն ցուցաբերել։ Աշխարհի բոլոր երկրներից զանգեր են ստացվում՝ Արցախին և Արցախի ժողովրդին օգնելու պատրաստակամությամբ:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հայ երիտասարդները հաշվեհամար են բացել, որով բոլոր ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունն անել՝ դրանով իրենց աջակցությունը ցույց տալով Արցախին։
Մանրամասները՝ տեսանյութում։