Այսօր կառավարության հերթական նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանք ապրիլի 1-ից մինչ այս օրը թշնամական պետության գործողությունների արդյունքում զոհվածների:

 

«Ծանր հրետանու, տանկերի և օդուժի թիրախ են դարձել Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ի դիրքերը, քաղաքացիական դիրքերը և բնակավայրերը, որի արդյունքում ունենք նաև զոհեր: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր նահատակների հիշատակը»,- ասաց վարչապետը:

 

Նշենք նաև, որ, որպես կանոն, կառավարության նիստերի օրերին շենքի դիմաց ինչ-ինչ սոցիալական խնդիրների դեմ բողոքող քաղաքացիներ էին հավաքվում, բայց այսօր տեղում անգամ մեկ քաղաքացի չկար, կարծես՝ քաղաքացիներն այդ կերպ իրենց ունեցած խնդիրներով չէին ծանրաբեռնում կառավարության աշխատանքը: