Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: