Համացանցում են հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ավելի քան 50 մլն Թուրքիայի քաղաքացիների անձնական տվյալները։ Անհայտ հաքերների կողմից այս տվյալները հրապարակվել են որպես ակցիա՝ ուղղված Թուրքիայի նախագահի դեմ։ Հրապարակվել են ոչ միայն Թուրքիայի քաղաքացիների անուն ազգանունները, այլ նաև ծննդյան ամսաթիվը, քաղաքը, ծնողների ազգանունները և բնակության վայրերը։

 

ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տեղեկություններով, սա նախազգուշացում է նաև Ադրբեջանին, քանի որ այս նույն հաքերները պատրաստ են հրապարակել Ադրբեջանի միլիոնավոր քաղաքացիների անձնակասն տվյալները՝ դրանով արտահայտելով իրենց բողոքը Արցախի սահմանին Ադրբեջանի սանձահարած ռազմական գործողությունների վերաբերյալ։