Մենք եկել ենք ստեղ՝ Արցախին, մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր երեխեքին պաշտպանենք: Երևան քաղաքը ստեղից պաշտպանենք: Այս մասին Արցախում մի խումբ ԵԿՄ-ականներին ասել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
«Կամավոր ենք եկել, մեզ չեն զորակոչել, մենք ավելի պատասխանատու ենք մեր գործի համար: Մենք եկել ենք, որ մի բանի պետք լինենք: Կապ չունի՝ ձորում եք, թե Թալիշի ամենափիս տեղում: Սաղի հետ հանդիպել եմ, սաղի ոգին ուժեղ ա, սաղի տրամադրությունը տեղն ա: Պատերազմի դաշտ ա, ամեն ինչ էլ կպատահի: Մարդու ճակատին ինչ գրած ա, լինում ա, կապ չունի ստեղ եք, թե առաջին գծում: Տղերքին հերիք ա, որ մեջքներին մարդ կա կանգնած»,- կամավորականներն ասել է Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում