Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղը ոչ-ոքի (2:2) ավարտելուց և կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո կատակել է՝ անդրադարնալով Ռոնալդուի հայտարարությանը: Պորտուգալացին ավելի վաղ ասել էր, որ կցանկանար կիսաեզրափակչում հանդիպել «Բենֆիկայի» հետ:

«Գիտեմ, որ Ռոնալդուն ցանկանում էր կիսաեզրափակչում հանդիպել «Բենֆիկային»: Նրանից ներողություն եմ խնդրում»,- հետխաղյա մամուլի ասուիսի ժամանակ նշել է Գվարդիոլա:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի կիսաեզրափակիչ են դուրս եկել «Բավարիան», «Ռեալը», «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Սիթին»: