Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Հերտայի» դեմ կայանալիք խաղին:
Ֆուտբոլիստները հերթական մարզումներն են անցկացրել: Ոտքի վնասվածքի պատճառով Պիեր էմերիկ Օբամեյանգը ստիպված է եղել կիսատ թողնել մարզումները, սակայն խաղին նրա մասնակցությունը վտանգված չէ: