Կառավարության նիստից հետո բողոքի դուրս եկած քաղցրաշենցիներին մոտեցավ նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա գյուղացիներին հորդորեց սպասել, քանի որ այդ ընթացքում նրանց ներկայացուցիչներն արդեն վարչապետի մոտ էին, իսկ պատասխանը չբավարարելու դեպքում Մինասյանը տեղեկացրեց, որ կընդունի գյուղացիներին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում խաղողի մթերումից տուժած գյուղացիներից մեկը թեպետ ասաց, որ իրենք արդեն ոչ մեկից հույս չունեն, բայց հույսը մեծ էր, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց խնդիրին լուծում կտրվի:
«Մենք էլ ենք հայ, գիտե՞ք, իրոք այս ժողովուրդը մեղկ ա , շատ մեղկ ա, մենք էլ ենք հայ...: Տեսնենք՝ էս ղեկավարներն ինչ են ասում: Նոր էստեղ մի խելացի միտք ասացին. «Ավոն մեղավոր չի, Ավոյին բերողն ա մեղավոր»:
Բնակիչն ասաց նաև, որ իրենք արդեն իրենց պարտված, հուսահատված, խաբված, ստորացված մարդ են զգում, որովհետև բոլորն իրենց խաբում են:
Մանրամասները՝ տեսանյութում