ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Էր-Ռիյադում Պարսից ծոցի արաբական պետությունների խորհրդում ելույթ ունենալիս հայտարարել է, որ ԱՄՆ կպաշտպանի իր գործընկերներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով CNN-ը, ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր արաբ գործընկերների հետ ԱՄՆ կշարունակի հետևել Պարսից ծոցում նավերի շարժին' թույլ չտալու համար զենի մաքսանենգություն, որի արդյունքում զինվում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Նրա խոսքով' այդ կազմակերպության վերացումը պետք է լինի ԱՄՆ-ի և ծոցի արաբ երկրների հիմնական նպատակը: «Մենք միասնական ենք մեզ բոլորիս համար վտանգ ներկայացնող ԻՊ խմբավորումը վերացնելու մեր նպատակի մեջ»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր երկիրը կշարունակի օժանդակություն ցուցաբերել իր արաբ գործընկերներին վերջիններիս պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով: