Ադրբեջան կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն կոչ է արել միասնական ճակատ ձևավորել ահաբեկչության դեմ, սակայն ձեռնպահ է մնացել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ծայրահեղական արտահայտություններից, գրում է Газета.Ru-ն: Ըստ փորձագետի, Էրդողանը նվազեցնում է հռետորաբանության մակարդակը, քանի որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

 

 

Թուրք նախագահն Ադրբեջան է ժամանել երեքշաբթի՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովին։

 

 

Այդ քայլերը հատկապես կարևոր են այն պատճառով, որ Էրդողանը հարաբերությունները փչացրել է արևմտյան աշխարհի հետ, իսկ Բարաք Օբամայի վարչակազմը նրան դիտարկում է որպես իրավիճակային դաշնակից:

 

Հաշվի առնելով Արևմուտքի հետ դժվարին հարաբերությունները՝ Էրդողանն օգտագործել է Բաքվում ելույթը՝ ևս մեկ անգամ ընդգծելու համար Սիրիայի փախստականներին օգնելու հարցում Թուրքիայի դերակատարությունը։ Նա նշել է, որ իր երկիրն արդեն ավելի քան 3 մլն փախստական է ընդունել՝ ծախսելով 10 մլրդ դոլար:

 

 

Համաժողովի ընթացքում նա քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Թուրք առաջնորդը հայտարարել է, որ «Ասադը սպանում է սեփական ժողովրդին»։

 

 

Միևնույն ժամանակ Էրդողանը չօգտագործեց միջոցառման բարձր մակարդակը, որպեսզի առավել ծայրահեղակացնի իրավիճակը Լեռնաին Ղարաբաղի շուրջ:

 

 

Հակամարտության սրման սկզբում Էրդողանը անհապաղ իր աջակցությունն հայտնեց Ալիևի օգտին, ով իր հերթին շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահին համերաշխության համար:

 

 

Սակայն այս անգամ Թուրքիայի նախագահը ձեռնպահ մնաց աջակցություն հայտնելուց:

 

 

Մոսկվայում Քարնեգի կենտրոնի գիտխորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով՝ նախկինում ասված աջակցության խոսքերն էլ բավական են: «Որպես փորձառու քաղաքական գործիչներ, նրանք հասկանում են, որ չպետք է չափն անցնեն: Մի բան է՝ գրգռել Ռուսաստանը, մյուս բան է՝ հասցնել իրավիճակը անկախատեսելի մակարդակի»:

 

 

Չնայած նրան, որ Ադրբեջանը և Թուրքիան դաշնակիցներ են, Ադրբեջանի նախագահը չի անի կտրուկ քայլեր Ռուսաստանի դեմ և չի աջակցի Թուրքիայի նախագահի առավել ծայրահեղական դիրքորոշմանը: Մալաշենկոն նշում է, որ Ալիևը լավ հասկանում է, որ այդ դեպքում պատանդ կդառնա ողջ ադրբեջանական համայնքը:

 

 

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրեթ Յուսիֆովը նշում է, որ, չնայած նրան, որ Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մնում է անփոփոխ, հռետորաբանության փոփոխությունը կապված է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու Անկարայի ցանկության հետ: Ադրբեջանում նույնպես հույս ունեն, ինչպես նշում է Յուսիֆովը, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն:

 

 

«Երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև վատ հարաբերություններ են, Ադրբեջանը մնում է անորոշ վիճակում»: