Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն' անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ ևս իրադրությունը մնացել է անփոփոխ: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետեր, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: