«Մենք Շուշիում հասկացանք, որ կարող ենք հրամանատար լինել, մենք Շուշիում հասկացանք, որ կարող ենք մենք մեր երկիրը ղեկավարել, մենք Շուշիում հասկացանք, որ անկախությունը մեզ անհրաժեշտ է, պիտի անկախության համար ամեն ինչ անենք, երբեք էլ չկորցնենք մեր անկախությունը: Մենք Շուշիում հասկացանք, որ ինչքան ենք իրար սիրում հայերով: Շուշին մեր ակադեմիան է և բոլորիս ջանքն է…»:

 

 

Այս խոսքերը Արցախյան ազատամարտի նվիրյալներից Արթուր Ալեքսանյանինն են` Ամարասի Արթուրինը: Նա Արցախի ազատագրական պայքարի կազմակերպիչներից մեկն է, «Ամարաս» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը, Արցախի պատերազմի տարբեր ուղղությունների ու ջոկատների հրամանատարը: Ժամանակին եղել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչությանը կից հատուկ մարտական ստորաբաժանումների վարչության պետ:

 

 

Արժանացել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների, մասնավորապես' 1996 թվականին' ՀՀ նախագահի հրամանագրով' 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի, 2000թ.' ԼՂՀ նախագահի հրամանագրով' 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի:

 

 


2004 թ. ունենալով ՀՀ Ազգային անվտանգության նախարարության գնդապետի կոչում, առողջական վիճակի պատճառով հեռացել է աշխատանքից: Մինչ այդ երեք անգամ վիրավորվել է, ենթարկվել ութ ծանր վիրահատության: Այս ամենը միայն մի հատվածն է նրա հարուստ կենսագրության: