Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղերի հաճախելիության քանակով ակումբային նոր ռեկորդ է սահմանել:
Ավարտվող մրցաշրջանում դորտմուդցիների խաղերը «Սիգնալ Իդունա Պարկում» տեղի ունեցած 26 խաղերում դիտել են 1 միլիոն 948 հազար 880 երկրպագու: Նշենք, որ հաշիվ է առնվել նաև Բունդեսլիգայի վերջին տուրում դորտմունդցիների և «Քյոլնի» միջև խաղի վաճառված տոմսերի քանակը:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2013/14 մրցաշրջանում' 1855156 հանդիսական:
34-րդ տուրի «Բորուսիա»-«Քյոլն» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 17:30-ին է: