armnoc.am Ռուսական Կազան քաղաքում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գրիգոր Մխիթարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակչում Մխիթարյանը 0-1 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտուշ Արսյանին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ' Վաչիկ Վարդանյանը հասավ մինչև եզրափակիչ, սակայն զիջեց ռուս Ռուսլան Գասախանովին և բավարարվեց միայն արծաթե մեդալով:

Սամբոյի Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էին 30 երկրի մոտ 400 մարզիկներ: