Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ներկայումս հանդիպման մասնակից ՄԽ անդամ երկրների ԱԳ նախարարները հանդես են գալիս ճեպազրույցով։

 

 

Ավելի վաղ ՀՀ Նախագահը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում է: Նա մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների: