Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչն է, պատրաստ է քննարկել change.org կայքում հայտնված միջնորդագիրը, որը կոչ է անում վերանայել Ստոկհոլմում անցկացված մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

«Մենք իրազեկված ենք խնդրագրի մասին, և հարցը կքննարկվի այսօր։ EBU-ի պատասխանը կհրապարակվի ավելի ուշ»,- հայտարարել է EBU-ի մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը:

 

 

Այնուհանդերձ, նա քիչ հավանական է համարում, որ արդյունքները կվերանայվեն։

 

 

Միջնորդագիրը ստորագրած անձանց թիվը գերազանցել է 200 հազարը։