Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Թեմուր Շահնազարյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ նշանակելու մասին: Հրամանագրում ասված է.

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով' որոշում եմ.

 

Գնդապետ Թեմուր Շահնազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ»։