Մայիսի 25-ին' ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: