Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ոտքը կորցրած ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանն այսուհետ կարող է հեշտությամբ քայլել: Հմուտ բժիշկների կողմից արված պրոթեզավորման շնորհիվ ծանր վիրավորում ստացած զինծառայողն արդեն ունի երկրորդ ոտք:
Պրոթեզավորումը կատարել է ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանը:
Արման Ավետիսյանը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերի պաշտպանական դիրքում' դասակի վիրավոր հրամանատարին օգնության հասնելիս: