Շվեյցարիայի Բեռն քաղաքում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչը:

 

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 15.633 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Օղակների վարժությւոնում հաղթող է ճանաչվել հույն Պետրունիաս Էլեֆտերիոսը (15.866): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: