ՈւԵՖԱ-ի տեխնիկական մասնագետների խումբը կազմել է Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:  

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ տեխնիկական մասնագետների խմբում ընդգրկված են Ալեքս Ֆերգյուսոնը, Սավո Միլոշեվիչը, Թոմաս Շաֆը, Դևիդ Մոյեսը և Միրչա Լուչեսկուն:

Խորհրդանշական հավաքականում տեղ են գտել դարպասապահներ՝ Յան Օբլակ ( Մադրիդի «Ատլետիկո»), Մանուել Նոյեր (Մյունխենի «Բավարիա»), պաշտպաններ՝ Դիեգո Գոդին (Մադրիդի «Ատլետիկո»), Խուանֆրան (Մադրիդի «Ատլետիկո»), Տիագո Սիլվա («ՊՍԺ»), Սերխիո Ռամոս (Մադրիդի «Ռեալ»), Մարսելո (Մադրիդի «Ռեալ»), կիսապաշտպաններ՝ Գաբի (Մադրիդի «Ատլետիկո»), Կոկե (Մադրիդի «Ատլետիկո»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»), Թոնի Կրոս (Մադրիդի «Ռեալ»), Լուկա Մոդրիչ (Մադրիդի «Ռեալ»), հարձակվողներ՝ Անտուան Գրիզման (Մադրիդի Ատլետիկո»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի (Մյունխենի «Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու (Մադրիդի «Ռեալ»), Գարեթ Բեյլ (Մադրիդի «Ռեալ»):