Մարտունի-Վարդենիս-Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-10,834 հատվածի անբարեկարգ վիճակի կապակցությամբ նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։

 

 

Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է և ըստ սահմանված ընթացակարգի՝ մինչև հունիսի վերջը, կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ավելի քան 15 տարի չնորոգված այս ճանապարհահատվածն ամբողջությամբ հիմնանորոգվելու է։ Հեռացվելու է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և այն փոխարինվելու է նորով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

 

 

Աշխատանքները ներառում են՝ եղած ենթահիմքի քանդում, նոր ենթահիմքի ու նոր խճային հիմքի կառուցում, ասֆալտե ծածկույթի տեղադրում։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաև ջրահեռացման խողովակների, ինչպես նաև ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ: Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։