Ավանդույթի համաձայն՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը հերթական անգամ մեծ շուքով և հանդիսավորությամբ է տոնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխության» ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը անձամբ ներկա է գտնվել միջացառմանը և իր ջերմ շնորհավորանքները հղել մանուկներին:

 

«Միկա» մարզադաշտում, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացավ, երեխաների պաշտպանության օրվան նվիրված ավանդական դարձած «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով մարզական միջոցառումը:

 

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում: