Ռուսաստանի հետ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելուն կողմ է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Frankfurter Allgemeine պարբերականը: Այդ մասին նա հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարում:

 

 

«Ես կողմ եմ հանդես գալիս Ռուսաստանի աստիճանական մոտեցմանը եվրոպական տնտեսական տարածքին, որպեսզի, վերջին հաշվով, մենք ունենանք միասնական տնտեսական գոտի' Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- ասել է Մերկելը:

 

 

Միևնույն ժամանակ կանցլերը նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են «անմիջապես վերջ դնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», հենց Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերի իր պարտավորությունները: Ընդ որում՝ նա նշել է, որ Եվրամիությունը չի կարող հրաժարվել իր սկզբունքներից «Ուկրաինայում Ռուաստանի գործողությունների ֆոնին»: