Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի 30 տան բնակիչ, 2000 թվականին ծնված Դավիթ Համլետի Զաքարյանը, ով հունիսի 4-ին, ժամը 19:00-ի սահմաններում, խաղալու նպատակով տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Դ. Զաքարյանի արտաքին նկարագիրն է' հասակը մոտ 155 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը՝ օվալաձև, մազերը՝ շեկ, կարճ կտրած, լայն ճակատով, հաստ հոնքերով, աչքերը՝ մուգ շագանակագույն:
Հագին եղել է կապույտ տաբատ, կիսաթև կապույտ շապիկ, կապույտ կաշվե բաճկոն, սպորտային սև կոշիկներ:
ՀՀ ոստիկանությունը խնդրում է Դ. Զաքարյանի վերաբերյալ որևէ տեղեկություններ ունենալու դեպքում զանգահարել 1-02, 0281-2-02-02, 010-59-06-34 հեռ ախոսահամարներով, հայտնել ոստիկանության Եղեգնաձորի կամ մոտակա բաժին: