2016թ. հունիսին առաջին անգամ Հայաստանի տարածքում իրականացվում են երկրաբանական հետազոտական աշխատանքներ՝ Electromagnetic Resonance Exploration Technology (ERET) հեռանկարային տեխնոլոգիայի կիրառմամբ: FORZATECH կոորպորացիայի կողմից արտոնագրված այս տեխնոլոգիան նմանը չունի աշխարհում, նոր խոսք է երկրաբանական հետազոտությունների ոլորտում և ունի մի շարք էական առավելություններ ավանդական մեթոդների նկատմամբ:
FORZATECH(www.forzatechs.com) բարձր տեխնոլոգիական կոորպորացիան Հայաստանում իրականացնում է վերոհիշյալ գործունեությունը ոսկու արդյունահանմամբ զբաղվող անգլիական առաջատար կորպորացիաներից մեկի պատվերով:
Չնայած, որ այս տեխնոլոգիան արդեն իսկ հաջողությամբ փորձարկվել է Ավստրալիայում, Կոլումբիայում, Էկվադորում, Ղրղզստանում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում, Հայաստանում այն կիրառվում է առաջին անգամ:
ERET-ի հետազոտության արդյունքները համեմատվելու են նույն կոորդինատներն ունեցող տարածքում ավանդական մեթոդներով իրականացված երկրաբանական հետազոտության արդյունքների հետ: Աշխատանքներին հետևելու է հայ և բրիտանացի գիտնականներից բաղկացած խումբ, որը հետաքրքրված է վերոհիշյալ տեխնոլոգիայով: Համեմատության արդյունքներով պարզ կդառնա, որ այս նոր տեխնոլոգիան առավելություններ ունի ավանդական մեթոդների նկատմամբ: Նշենք նաև, որ տեխնոլոգիայի կիրառման ոլորտը չի սահմանափակվում միայն ոսկով, այլև ներառում է նաև այլ օգտակար հանածոներ, ինչպիսիք են օրինակ՝ նավթը, գազը, պղինձը, պլատինը, արծաթը, մոլիբդենը և այլն, ինչպես նաև ստորգետնյա ջրերն ու տաք աղբյուրները:
FORZATECH ընկերության նախագահ Կարենո Ստեփանյանը հայտարարել է, որ տեխնոլոգիան իսկական հեղափոխություն կանի երկրաբանական հետազոտության ոլորտում:
ERET տեխնոլոգիան ստանում և վերամշակում է երկրի բնական էլեկտրամագնիսական ճառագայթումը, որը թույլ է տալիս ձեռք բերել լիարժեք տեղեկատվություն ընդերքի մասին՝ ընդհուպ մինչև 5 կիլոմետր խորություն վրա՝ տրամադրելով հաճախորդին օգտակար հանածոների եռաչափ (3D) մոդելը՝ ճշգրիտ կոորդինատներով, կառուցվածքով, քիմիական բաղադրությամբ և առկա պաշարի ծավալով:
Միևնույն ժամանակ, ERET սարքավորումն այնքան կոմպակտ է, որ հետազոտությունը կարող է իրականացվել ցանկացած տրանսպորտային միջոցից, կամ նույնիսկ առանց դրա, ինչը թույլ է տալիս իրականացնել աշխատանքները ամենահեռավոր վայրերում: Շնորհիվ էլեկտրամագնիսական ազդանշանի մշակման արագության՝ ոսկու քարտեզագրման արդյունավետությունը կազմում է մոտ 100 հա մեկ օրում, նավթի ու գազի՝ մինչև 50 կմ2 մեկ օրում, իսկ արբանյակային զոնդավորման տվյալների ինտեգրման դեպքում մինչև 3000 կմ2՝ 1 ամսում, ինչը մի քանի անգամ գերազանցում է ավանդական մեթոդներով հետազոտության արագությունը, և նախքան այս տեխնոլոգիայի հայտնվելը թվում էր անիրական:
Տեխնոլոգիայի մեկ այլ ծանրակշիռ առավելությունն աշխատանքների իրականացման արժեքն է, որը մի քանի անգամ ավելի ցածր է ավանդական մեթոդների արժեքից, ինչպես նաև աշխատանքների իրականացման վայրում ծախսեր չի պահանջում:
Շատ կարևոր է նաև այն փաստը ERET տեխնոլոգիան որևէ բացասական ազդեցություն չի գործում շրջակա միջավայրի վրա: