Հանրապետության տարածքում հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, 12-ին Վայոց ձորում և Սյունիքում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 13-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին էապես չի փոխվի, 12-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

 

Երևանում

Հունիսի 11-ին‵ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.60C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.40C