2016թ. մայիսից Ս. Վ. Մալայանի անվ. ԱԿ-ում կատարակտի բուժման վիրահատությունները կատարվելու են ռեֆրակցիոն մոտեցմամբ` ամենաժամանակակից և Հայաստանում միակ Verion սարքավորման միջոցով, ինչն ապահովում է հաշվարկի բարձր ճշգրտություն և վիրահատության պլանավորումը: Համակարգն ապահովում է վիրահատության արդյունքի մեջ վստահության նոր մակարդակ՝ բարձրացնելով ռեֆրակցիոն արդյունքները:
Թորիկ ոսպնյակների իմպլանտացիան կատարակտի և աստիգմատիզմի բուժման արդյունավետ եղանակ է: Նախկինում աստիգմատիզմով համակցված կատարակտան որոշակի բարդություններ էր առաջացնում վիրաբույժի համար, քանի որ նույնիսկ վիրահատությունից հետո հիվանդը պարզ չէր տեսնում առանց ցիլինդրիկ ակնոցների: AcrySof Toric թորիկ ոսպնյակների լայն կիրառումը ապահովեց կյանքի նոր որակ կատարակտով և աստիգմատիզմով հիվանդների համար:
Եթե աստիգմատիզմի ու կատարակտի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու խնդիրներից միաժամանակ:
Թորիկ լինզաները խորհուրդ են տրվում.
• Կատարակտ ունեցող հիվանդներին, քանի որ ամենափոքր աստիգմատիզմին վիրահատությունից հետո գումարվում է հետվիրահատականը
• Աստիգմատզիմ ունեցող հիվանդներին
• Հիվանդներին, ովքեր ունեն ձեռքբերովի աստիգմատիզմ
• Եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող հիվանդներին
• Եղջերաթաղանթի տրավմա ունեցող պացիենտներին, ովքեր անհաջող ռեֆրակցիոն վիրահատություն են տարել
• Եղջերաթաղանթի փոխպատվաստում տարած/նման հիվանդները մեծամասամբ ունենում են աստիգմատիզմի բարձր աստիճան, ինչը մեծ խնդիր է առաջացնում կոնտակտային լինզաների ու ակնոցների ընտրության հարցում/:
Տորիկ լինզան դրվում է աչքի պղտորված ոսպնյակի փոխարեն արդյունավետ վիրահատության միջոցով՝ ֆամոէմուլսիֆիկացիայի մեթոդով:
Իսկ մինչ վիրահատությունը հիվանդը մանրամասն հետազոտվում է, քանի որ լիարժեք ախտորոշումը շատ կարևոր նախապայման է նման վիրահատության իրականցման համար:
Տորիկ լինզաների ընտրությունը խիստ անհատական է. հաշվի են առնվում հիվանդի աչքի կառուցվածքային առանձնահատկություններն ու խնդիրները, պացիենտի տարիքը, կենսակերպը, գործունեությունը: