Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:

 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը, ցուցաբերելով զսպվածություն, չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: