Մոսկվայի Կարմիր հրապարակում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով Ռոստովից ՌԴ մայրաքաղաք է ժամանել հատուկ Վլադիմիր Լենինի «հարցերը լուծելու» նպատակով, հայտնում է lenta.ru-ն:

 

 

Նշվում է, որ 54-ամյա տղամարդու մոտ ոստիկանները հայտնաբերել են կացնի շեղբ: Ձերբակալվածը պատմել է, որ հատուկ է եկել Մոսկվա, որպեսզի փակի Լենինի դամբարանն ու արթնացնի հանգուցյալին:

 

 

Հայտնի է, որ տղամարդուն տարել են հոգեբուժարան: Այժմ իրավապահները ճշտում են տեղի ունեցածի մանրամասները:

 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Լենինի դին բալզամապատվել է ու դրվել դամբարանում 1924թ.՝ նրա մահից հետո: Ըստ ապրիլին անցկացված սոցհարցման արդյունքների' հարցվածների 60 տոկոսը կցանկանար Լենինին հուղարկավորված տեսնել: