Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեից երեք օր առաջ հորդորել Է բրիտանացիներին՝ քվեարկել երկիրը եվրոպական հանրակցության կազմում պահպանելու օգտին:

 

«Ես դիմում եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին՝ մնացեք մեզ հետ: Դուք մեզ հարկավոր եք: Միասին մենք հաջողությամբ կդիմագրավենք ապագա մարտահրավերները: Անջատ-անջատ դա անելն ավելի բարդ կլինի»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում քաղաքական գործչի պաշտոնական հաշվում:

 

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: